Իրանը հայտարարել է, որ իրաքյան նավթատար նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով

2 րոպեի ընթերցում

Իրաքյան նավթատար նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով պայմանով, որ դրանք պետք է առնչություն չունենան ԱՄՆ-ի կամ Իսրայելի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Kurdistan24-ից, այս մասին հայտարարել է Բաղդադում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մուհամմադ Քազիմ աս-Սադիկին։

Պարզաբանելով Թեհրանի դիրքորոշումն իրաքյան առևտրային նավերի վերաբերյալ՝ դեսպանը հաստատել է, որ Իրանը չի խոչընդոտում իրաքյան լցանավերի անցմանը՝ «պայմանով, որ բացահայտվի նավի ամբողջական ինքնությունը, և հստակ նշվի մեկնման կետը և ճամփորդության վերջնակետը»։

Դեսպանն ընդգծել է, որ պետք է երաշխավորվի, որ դրանք որևէ կապ չունեն ԱՄՆ-ի կամ Իսրայելի հետ։

«Այդ նավերը կամ դրանց սեփականատեր ընկերությունները չպետք է որևէ կապ կամ առնչություն ունենան Ամերիկայի Միացյալ Նահանգների կամ Իսրայելի հետ», - հայտարարել է Իրանի դեսպանը։

Նա նաև նշել է իրաքյան կողմի հետ բարձր մակարդակի փոխըմբռնումների և համակարգման առկայությունը։

Դեսպանը հերքել է միջազգային ջրային ուղու փակման մասին շրջանառվող լուրերը՝ հստակ նշելով. «Մենք չենք փակել Հորմուզի նեղուցը»։

Ավելի վաղ Իրաքի ջրերում իրանական հարվածների հետևանքով հրդեհ էր բռնկվել երկու նավթատար լցանավում։ Մեկ նավաստի զոհվել էր, 38-ը փրկվել էին։ Այս միջադեպից հետո Իրաքը լիովին դադարեցրել է նավթային նավահանգիստների գործունեությունը։

Մերձավոր Արևելք

Իրաքը դադարեցրել է նավթային նավահանգիստների գործունեությունը

Հայերեն Русский

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին

Վաշինգտոնը պետք է վերանայի իր մոտեցումը Թեհրանի հետ երկխոսության նկատմամբ․ Արաղչի

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է

Գերմանիայում մեկ մարդ է սպանվել բանկի բաժանմունքի վրա հարձակման ժամանակ

ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը

ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին

Գևորգ Պապոյանն այցելել է Արարատի ցեմենտի գործարան

Ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին

ԱՄՆ-ն 200 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի ԿԽՄԿ-ին և ԿԽՄՖ-ին

Զելենսկին հայտնել է, որ ԱՄՆ-ն ունի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու մի քանի ծրագիր