Մակրոնը հայտնել է Իրաքում ֆրանսիացի զինվորականների շրջանում մեկ զոհի, մի քանի վիրավորի մասին

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտել է Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլի շրջանում տեղի ունեցած հարձակումը, որի հետևանքով զոհվել է մեկ ֆրանսիացի սպա, և վիրավորվել է մի քանի զինվոր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մակրոնը նշել է X հարթակում գրառման մեջ։

Զոհվածը գլխավոր ենթասպա Առնո Ֆրիոնն է. նա Իրանի դեմ փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի մեկնարկած պատերազմից ի վեր առաջին ֆրանսիացի զոհն է։

«Նրա ընտանիքին և զինակիցներին հայտնում եմ ազգի խորին ցավակցությունն ու համերաշխությունը։ Մեր մի քանի զինվոր վիրավորվել է։ Ֆրանսիան նրանց և նրանց սիրելիների կողքին է», - նշել է նա։

Մակրոնը դատապարտել է տարածաշրջանում «Իսլամական պետության» դեմ 2015 թվականից պայքարող ֆրանսիական ուժերի վրա հարձակումները՝ դրանք անվանելով «անընդունելի»։

«Նրանց ներկայությունն Իրաքում ահաբեկչության դեմ պայքարի խիստ շրջանակի մաս է կազմում։ Իրանում պատերազմը չի կարող արդարացնել նման հարձակումները», - նշել է Մակրոնը։

France 24-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի բանակը մարտի 12-ին հայտարարել է, որ տարածաշրջանում հակաահաբեկչական վարժանքներ անցկացնող վեց ֆրանսիացի զինվոր վիրավորվել է անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։

Հայերեն English Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով