Վարդենիսում հայտնի են «Դպրոցականների բասկետբոլի լիգա» խաղերի համայնքային փուլի հաղթող թիմերը

1 րոպեի ընթերցում

 Վարդենիսի թիվ 2 հիմնական դպրոցում մարտի 10-ին և 11-ին անցկացվել են  ՀՀ Վարչապետի հովանու ներքո կազմակերպվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մրցաշարի համայնքային փուլի խաղերը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, 5–6-րդ դասարանների խմբում  1-ին տեղը գրավել է Վարդենիսի էդ. Պողոսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի թիմը։ Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Ծովակի և Ակունքի միջնակարգ դպրոցների թիմերը։

 7–9-րդ դասարանների խմբում առաջին տեղը նույնպես գրավել է Վարդենիսի էդ. Պողոսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի թիմը։ 2-րդ և 3-րդ մրցանակային տեղերը զբաղեցրել են Վարդենիսի թիվ 3 հիմնական  և Գեղամասարի միջնակարգ դպրոցների թիմերը։

Այսպիսով, «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի մարզային փուլում Վարդենիս համայնքից մասնակցության իրավունք են ձեռք բերել Վարդենիսի Էդ․ Պողոսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի ավագ ու կրտսեր տարիքի թիմերը։

Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերին ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից շնորհվել են հավաստագրեր։

 

 

Հայերեն

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ