Եգիպտոսի ԱԳ նախարարն իր պաշտոնակիցների հետ զրույցում քննարկել է տարածաշրջանային լարվածությունը

3 րոպեի ընթերցում

Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդ ալ-Ատտին հեռախոսազրույցներ է ունեցել Կատարի, ԱՄԷ-ի, Բահրեյնի, Օմանի և Գերմանիայի իր գործընկերների հետ՝ քննարկելով տարածաշրջանում ռազմական գործողությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը։

Հեռախոսազրույցների ընթացքում նախարարը դատապարտել է վերջին հարձակումներն, այդ թվում՝ Օմանի Սուլթանության Սալալայի նավահանգստի, ինչպես նաև Կատարի Պետության վրա՝ ընդգծելով այդ գործողություններին անհապաղ վերջ դնելու անհրաժեշտությունը և նշելով, որ դրանք բացահայտորեն խախտում են միջազգային իրավունքի կանոնները և սպառնում տարածաշրջանի կայունությանը։ Նա կոչ է արել լիակատար հավատարմություն ցուցաբերել բարիդրացիության քաղաքականությանը և հարգել Ծոցի պետությունների ինքնիշխանությունը։

Հեռախոսազրույցների ընթացքում արտգործնախարարը ողջունել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2817 բանաձևը, որը կոչ է անում դադարեցնել իրանական հարձակումները․ Եգիպտոսը բանաձևը հովանավորող առաջին երկրներից մեկն էր։

Քննարկումների ընթացքում նախարարները համաձայնել են, որ իրավիճակը զսպելու համար դիվանագիտական ​​լուծմանն այլընտրանք չկա, և որ անհրաժեշտ է ակտիվացնել հաղորդակցությունը, գործողությունները և ջանքերը՝ պատերազմը դադարեցնելու համար:

Եգիպտոսի ԱԳ նախարարը հաստատել է, որ Կահիրեն տարածաշրջանային և միջազգային գործընկերների հետ համակարգված կշարունակի ջանքերը պատերազմը հնարավորինս արագ ավարտելու ուղղությամբ՝ հաշվի առնելով դրա ծանր տնտեսական, անվտանգային, քաղաքական և աշխարհառազմավարական չափազանց վտանգավոր հետևանքները։

Նախարարները նաև համաձայնել են, որ ներկայիս ռազմական էսկալացիայի շարունակությունն ու ընդլայնումը սպառնում է տարածաշրջանային և միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը՝ բոլորին դարձնելով պարտվող։

Ավելի վաղ  ՄԱԿ-ի Անվտանգության 15 անդամից բաղկացած խորհուրդը 13 կողմ, 0 դեմ և 2 ձեռնպահ ձայներով (Չինաստան, Ռուսաստանի Դաշնություն) ընդունել էր 2817 բանաձևը՝ դատապարտելով Իրանի հարձակումներն իր տարածաշրջանային հարևանների դեմ։

Իրան

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ծոցի երկրների վրա իրանական հարձակումները դատապարտող բանաձև է ընդունել

Հայերեն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկ»-ն արտագնա խաղում զիջեց «Դեբրեցեն»-ին

Գերմանիայում ձերբակալել են բանկի աշխատակցին դանակահարած հանցագործին

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները հանդիպել են «Էրազմուս Մունդուս» ծրագրի հայ ուսանողների հետ

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին

Վաշինգտոնը պետք է վերանայի իր մոտեցումը Թեհրանի հետ երկխոսության նկատմամբ․ Արաղչի

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է

Գերմանիայում մեկ մարդ է սպանվել բանկի բաժանմունքի վրա հարձակման ժամանակ

ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը

ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին