Իրան

Թաիլանդական նավի վրա հարձակման առնչությամբ Իրանի դեսպանը կանչվել է Թաիլանդի ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

Թաիլանդական նավի վրա հարձակման առնչությամբ Իրանի դեսպանը կանչվել է Թաիլանդի ԱԳՆ

Թաիլանդի արտաքին գործերի նախարարությունը կանչել է երկրում Իրանի դեսպանին՝ քննարկելու Հորմուզի նեղուցում Թաիլանդի դրոշի ներքո նավարկող «Մայուրի Նարի» նավի վրա մարտի 11-ին տեղի ունեցած հարձակման «հանգամանքները»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Thairath-ը։

Թաիլանդի իշխանությունները հայտարարել են, որ նավի վրա տեղի ունեցած պայթյունից հետո անհետ կորած են համարվում անձնակազմի երեք անդամներ։

Անձնակազմի 20 անդամ հաջողությամբ տարհանվել է։

AFP-ի փոխանցմամբ՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը մարտի 11-ին  հայտարարել է, որ նեղուցում հարվածել է Թաիլանդում գրանցված «Մայուրի Նարի» նավին, ինչպես նաև Լիբերիայի դրոշի ներքո նավարկող մեկ այլ նավի, քանի որ դրանք անտեսել են «նախազգուշացումները»։

Թաիլանդի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ նավի անձնակազմի բոլոր 23 անդամները թաիլանդցիներ են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում