Երեխաների անվտանգությունը մեր համատեղ պատասխանատվությունն է. հանդիպում-քննարկում՝ նվիրված թվային միջավայրի ռիսկերին

4 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության (ՀՏՀԳ), Հայաստանի օպերատորների միության, Հեռահաղորդակցության միջազգային միության և «For Ladies Club»-ի հետ համատեղ կազմակերպել էր հանդիպում-քննարկում՝ «Երեխաների անվտանգությունը մեր համատեղ պատասխանատվությունն է» թեմայով։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունից, միջոցառումն անցկացվել է կանանց միամսյակի շրջանակում՝ կարևորելով կնոջ և հատկապես մայրերի դերակատարությունը երեխաների կրթության, դաստիարակության և թվային միջավայրում նրանց անվտանգության ապահովման գործում։ Հանդիպմանը մասնակցում էին մանկավարժներ, մայրիկներ և ոլորտով հետաքրքրված այլ մասնակիցներ, որոնք հնարավորություն ունեցան քննարկելու երեխաների առցանց անվտանգության արդի մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները։

Միջոցառման ընթացքում ելույթով հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի խորհրդական Մարթա Սանդոյանը։ Նա ներկայացրել է նախարարության կողմից երեխաների առցանց պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքները, ինչպես նաև այդ գործընթացներում հանրային իրազեկվածության բարձրացման կարևորությունը։ 

Ողջույնի խոսքով հանդես է եկել «For Ladies Club»-ի համահիմնադիր Մարիամ Մարտիրոսյանը՝ կարևորելով նման քննարկումների անցկացումը և ընդգծելով, որ երեխաների անվտանգությունը թվային միջավայրում պահանջում է ինչպես մասնագետների, այնպես էլ ծնողների ակտիվ ներգրավվածություն և համագործակցություն։

Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության Ռազմավարական հաղորդակցման բաժնի ղեկավար Հայկանուշ Բագրատունյանը, կարողությունների զարգացման պատասխանատու Անժելա Գալստյանը և կրտսեր վերլուծաբան Կարապետ Տաշյանը հանդես են եկել ողջույնի խոսքով և ներկայացրել ոլորտին առնչվող թեմաներ՝ անդրադառնալով կիբեռանվտանգությանը, ֆիշինգին և առցանց ռիսկերին վերաբերող այլ հարցերին։ Ներկայացվել են կիբեռանվտանգության արդի մարտահրավերները, տվյալների պաշտպանության մշակույթը, արհեստական բանականության (ԱԲ) կիրառման ռիսկերի և վտանգների կանխարգելումը։ Միաժամանակ շեշտադրվել է ԱԲ կարևորությունը ժամանակակից աշխարհում, մասնավորապես՝ կրթական ոլորտում դրա արդյունավետ կիրառման համատեքստում: Առանձնակի անդրադարձ է կատարվել դիփֆեյքերի (deepfake) ազդեցությանը և ապատեղեկատվությունից պաշտպանվելու հասանելի գործիքներին։

Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը, ներկայացնելով նաև Հեռահաղորդակցության միջազգային միության հետ համագործակցության շրջանակում իրականացվող նախաձեռնությունները, խոսել է ծնողների դերի մասին երեխաների առցանց անվտանգության ապահովման գործընթացում՝ ընդգծելով ընտանիքի և հատկապես ծնողների ներգրավվածության կարևորությունը։

Հանդիպումը բաց քննարկման հարթակ էր, որտեղ մայրիկներն ու մասնագետները կիսվել են իրենց փորձով, մտահոգություններով և առաջարկներով՝ ուղղված երեխաների համար անվտանգ թվային միջավայրի ձևավորմանը՝ կարևորելով նման նախաձեռնությունների շարունակական բնույթը, որը նպաստում է հասարակության տարբեր խմբերի իրազեկվածության բարձրացմանը և երեխաների առցանց անվտանգության ամրապնդմանը։ 

Հայերեն

ՀՀ փոխվարչապետն ու Չեխիայի դեսպանը քննարկել են առևտրի, տրանսպորտի, հանքարդյունաբերության ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքը

Ռուբինյանը պարզաբանել է, թե ինչու Սահմանադրությունում Անկախության հռչակագրին հղում ներառելը տրամաբանական չի համարում

Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում դեռևս կան լուծում պահանջող հարցեր․ ՄԻՊ-ի ուղերձը Երեխաների համաշխարհային օրվա առթիվ

Ուկրաինան հրթիռների և ԱԹՍ-ների զանգվածային հարձակման է ենթարկվել

Արտաշատում բացվել է վերակառուցված ու վերազինված պոլիկլինիկա

Հիմնանորոգվել է Ախուրյան, Կառնուտ, Հովիտ, Բասեն և Ջրառատ բնակավայրերը կապող 14 կմ ճանապարհը

ԱԺ նախագահն ընդդիմությանը կոչ է արել չխոչընդոտել սահմանադրական հանրաքվեին և գլխավորել «Ոչ»-ի շտաբը

«Երևանյան բեսթսելեր». «Մայրական կաթ» գիրքն՝ առաջատար. թարգմանական. հոկտեմբեր, 2026

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Էստոնիայի դեսպանը քննարկել են համագործակցության խորացմանն առնչվող հարցեր

Հայաստանում հիմնվում է ռոբոտաշինության և ֆիզիկական արհեստական բանականության կենտրոն. ARCS-ai-ի նոր նախաձեռնությունը