ԱՄԷ-ում խոշորագույն բանկերն անցել են աշխատանքի հեռավար ռեժիմի, HSBC-ն փակել է մասնաճյուղերը Կատարում

1 րոպեի ընթերցում

Իրանի կողմից Մերձավոր Արևելքում բանկային ու ֆինանսական սեկտորին հարվածներ հասցնելու մասին հայտարարությունից հետո տարբեր խոշոր բանկեր սկսել են փակել տարածաշրջանում իրենց մասնաճյուղերը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, ամերիկյան ֆինանսական հսկաներից մեկը համարվող Citigroup-ն աշխատակիցներին հորդորել է լքել գրասենյակները Դուբայի Միջազգային ֆինանսական կենտրոնում և քաղաքի այլ թաղամասում։ Ընկերությունից աշխատակիցներին հորդորել են մինչև հաջորդ ծանուցումն աշխատել տանից։

Նման ծանուցում իր աշխատակիցներին ուղարկել է նաև բրիտանական ֆինանսական հսկան՝ Standard Chartered-ը։

HSBC-ն փակել է բոլոր մասնաճյուղերը Կատարում։

Այս քայլերը ձեռնարկվել են այն բանից հետո, երբ Թեհրանի «Խաթամ ​​ալ-Անբիա» ռազմական հրամանատարության խոսնակը իրանական բանկի վրա հարձակումից հետո մարտի 11-ին հայտարարեց, որ Իրանը թիրախավորելու է տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված բանկերն ու ֆինանսական հաստատությունները։

Իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ ամերիկա-իսրայելական ուժերի կողմից Թեհրանում հարված է հասցվել Իրանի խոշորագույն բանկերից մեկի՝ «Սեփահ» բանկի հետ կապված վարչական շենքին։

Հայերեն English Русский

Դյուսելդորֆում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության մոտ ոստիկանական գործողություն է իրականացվել

Կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև

Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության ֆոնին Եվրոպական կենտրոնական բանկը կրկին բարձրացրել է տոկոսադրույքները

Ռուսաստանի 26 խոշոր օդանավակայաններում սահմանափակվել է օդանավերի վառելիքով լիցքավորումը

Թրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները

ԱՄՀ-ն համաշխարհային տնտեսության համար օգտակար է որակել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև բանակցությունները

Ընդլայնվել են Գավառի համայնքի հողի և ջրի փորձաքննության լաբորատորիայի հնարավորությունները

Սևանի մշակույթի պալատի դահլիճի վերանորոգման ու վերազինման ծրագիրն ավարտվել է

Ֆրանսիայի նախագահն ու ԵՀ ղեկավարն աճող սպառնալիքների ֆոնին կոչ են արել ամրապնդել եվրոպական տիեզերական ոլորտը

Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը