ՀՀ ՆԳ նախարարությունը կատարել է թմրամիջոցների դեմ պայքարում ստանձնած հանձնառությունը. փոխնախարար

4 րոպեի ընթերցում

Հայաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 9–11-ն աշխատանքային այցով գտնվում է Վիեննայում, որտեղ մասնակցել է ՄԱԿ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 69-րդ նստաշրջանին։

Նստաշրջանը նախագահում է Վիեննայում գործող միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, Արմեն Ղազարյանն իր ելույթում նշել է, որ թմրամիջոցների անօրինական արտադրությունն ու շրջանառությունը շարունակում են լուրջ և բարդ սպառնալիք ներկայացնել հանրային առողջության և անվտանգության, պետության կայունության, ինչպես նաև արագ փոփոխվող միջավայրում կայուն զարգացման համար։ ՆԳ նախարարի տեղակալի խոսքով՝ թմրամիջոցների ապօրինի արտադրության և շրջանառության խնդիրը չի կարող արդյունավետորեն լուծվել որևէ առանձին իրավապահ մարմնի կամ մեկ կազմակերպության մանդատի և կարողությունների շրջանակում։

«Որպես Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում գտնվող երկիր՝ Հայաստանը գիտակցում է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ համաշխարհային պայքարում իր հատուկ պատասխանատվությունը և կարևորում է միջազգային համագործակցության ու համաձայնեցված ջանքերի ընդլայնումը։ Այս նպատակին հասնելու համար Հայաստանը սերտորեն համագործակցում է մի շարք միջազգային և միջկառավարական հարթակների հետ։ Մասնավորապես, թմրամոլության սպառնալիքներին դիմակայելու նպատակով Հայաստանը միացել է համաշխարհային կոալիցիային»,– նշել է Արմեն Ղազարյանը և ընդգծել, որ 2024 թվականին ՆԳ նախարարությունը թմրամիջոցների դեմ պայքարում ստանձնած հանձնառությունը լիարժեք կատարել է։

ՆԳ նախարարի տեղակալը նաև ընդգծել է, որ թմրանյութերի ապօրինի օգտագործման դեմ պայքարը պետք է լինի համապարփակ, հավասարակշռված և մարդակենտրոն։ Նրա խոսքով՝ արդյունավետ քաղաքականությունը հիմնված է այն գիտակցման վրա, որ յուրաքանչյուր վիճակագրական տվյալների հետևում իրական մարդիկ են, որոնք կարիք ունեն աջակցության, բուժման և ապաքինման հնարավորությունների։

Այդ համատեքստում Արմեն Ղազարյանը հիշեցրել է, որ 2019 թվականին Հայաստանի կառավարությունը ընդունել է Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ոչ բժշկական օգտագործման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի նոր ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը։

Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է միջազգային համագործակցությունն ու աջակցությունը՝ ինստիտուցիոնալ և մասնագիտական կարողությունների զարգացման, լավագույն փորձի փոխանակման, ինչպես նաև տեխնիկական և գործառնական կարողությունների հետագա ամրապնդման ուղղությամբ։

ՆԳ նախարարի տեղակալն առանձնահատուկ կարևորել է ՄԱԿ դերակատարությունը՝ անդամ պետությունների, ինչպես նաև Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջև համագործակցության խթանման գործում։

Ելույթն ամփոփելով՝ Արմեն Ղազարյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ թմրամիջոցների դեմ պայքարում առաջնորդվել միջազգային նպատակներով և սկզբունքներով։

Այցի շրջանակում ՆԳ նախարի տեղակալ Արմեն Ղազարյանը հանդիպել է ՄԱԿ Վիեննայի գրասենյակի տնօրեն, ՄԱԿ Թմրչամիջոցների և հանցավորության հարցերով գրասենյակի գործադիր տնօրենի պաշտոնակատար Ջոն Բրանդոլինոյին, Թմրամիջոցների վերահսկման միջազգային խորհրդում ԱՄՆ ներկայացուցիչ Դեյվիդ Ջոնսոնին, ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության հարցերով գրասենյակի մարդկանց թրաֆիքինգի և միգրանտների մաքսանենգության հարցերով ստորաբաժանման ղեկավար Իլիաս Չացիսին և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության հարցերով գրասենյակի Եվրապայի, Արևմտյան և Կենտրոնական Ասիայի ստորաբաժանման ղեկավար Ջերեմի Միլսոմին։

Հայերեն

Մունդիալ-2026. Բելգիան դուրս թողեց ԱՄՆ-ին

Մունդիալ-2026. Իսպանիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել են 3 առյուծ և 1 վագր. Քննչական կոմիտե

Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին

Համայնքային ոստիկանների օպերատիվ աշխատանքի շնորհիվ բացահայտվել են թմրանյութ պահելու, իրացնելու դեպքեր

Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող առյուծները տեղափոխվել են Կենդանաբանական այգի

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահը կայցելի ԱՄՆ

Viva-ն ձեռք է բերել Ovio-ն՝ թվային կոնվերգենտությունը զարգացնելու և պրոդուկտային առաջնորդությունն ամրապնդելու նպատակով

Արագածավան-Գետափ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. կան զոհեր

ՀՀ ԲՏԱ նախարարության աջակցությամբ հայկական ընկերությունները մասնակցել են «GITEX AI EUROPE 2026» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսին