Իրան

Ռումինիան թույլատրել է ԱՄՆ-ին օգտագործել իր ավիաբազաներն Իրանի դեմ գործողություններում

1 րոպեի ընթերցում

Ռումինիան թույլատրել է ԱՄՆ-ին օգտագործել իր ավիաբազաներն Իրանի դեմ գործողություններում

Ռումինիայի պաշտպանության բարձրագույն մարմինը մարտի 11-ին հաստատել է Միացյալ Նահանգների խնդրանքն՝ ավելացնելու իր զորքերի ներկայությունը և օգտագործելու Ռումինիայի ավիաբազաներն՝ Իրանում և Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններին նպաստելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը։

Ռումինիայի նախագահ Նիկուսոր Դանը հայտնել է, որ համաձայնագիրը թույլ կտա ժամանակավորապես տեղակայել զորքեր և ռազմական սարքավորումներ ինքնաթիռների լիցքավորման և պաշտպանական այնպիսի սարքավորումների համար, ինչպիսիք են արբանյակային կապի և մոնիթորինգի սարքավորումները։

Ավելի վաղ Ռումինիայի նախագահն Ազգային պաշտպանության գերագույն խորհրդի նիստ էր հրավիրել՝ քննարկելու ԱՄՆ ինքնաթիռների մուտքը երկրի ռազմաբազաներ թույլատրելու հարցը՝ Իրանի դեմ գործողություններին աջակցելու նպատակով։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Միացյալ Նահանգները խնդրել է զորքեր և կործանիչներ տեղակայել Կոնստանցայի շրջանի Միխայիլ Կոգալնիչանու ավիաբազայում, որը ՆԱՏՕ-ի ռազմավարական օբյեկտ է։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում