Իրանի դեսպանը կոչ է արել ԱԷՄԳ-ին հայտարարել միջուկային օբյեկտների վրա գրոհների անթույլատրելիության մասին

1 րոպեի ընթերցում

Թեհրանը կոչ է անում Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ԱԷՄԳ) հայտարարել իրանական խաղաղ միջուկային օբյեկտների վրա գրոհների անթույլատրելիության մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

«Այս պայմաններում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը պետք է հանդես գա անհրաժեշտ նախազգուշացումներով։ Խոսքը Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա հարձակումների անթույլատրելիության վերաբերյալ նախազգուշացման մասին է», - ասել է դեսպանը։

Նա հիշեցրել է, որ ավելի վաղ ԱԷՄԳ-ն խաղաղ միջուկային օբյեկտների վրա հարձակումների վերաբերյալ բանաձևերում քանիցս հայտարարել է, որ «խաղաղ նպատակներով միջուկային օբյեկտների վրա ցանկացած զինված հարձակում կամ դրա սպառնալիք իրենից ներկայացնում է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության, միջազգային իրավունքի և Գործակալության կանոնադրության սկզբունքների խախտում»։

Հայերեն Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով