Մերձավոր Արևելք

Լիբանանում պատերազմի պատճառով տեղահանվել է 780 հազար մարդ

2 րոպեի ընթերցում

Լիբանանում պատերազմի պատճառով տեղահանվել է 780 հազար մարդ

Լիբանանի սոցիալական հարցերով նախարարը Հանին աս-Սայիդը մարտի 11-ի առավոտյան նախագահ Ջոզեֆ Աունի հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է, որ Իսրայելի հարձակման սկզբից ի վեր մոտ 780000 մարդ գրանցվել է որպես տեղահանված։ Դրանցից 120000-ը բնակվում է ապաստարաններում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Նախարարի խոսքով՝ նախագահ Աունի հետ հանդիպմանը քննարկել են արագ արձագանքման մարտահրավերները և տեղահանվածներին աջակցելու համար երկրին տրամադրվող մարդասիրական օգնությանն առնչվող հարցեր։

Նախարարը հավելել է, որ մարտի 10-ին Լիբանան է հասել Եվրամիության մարդասիրական օգնության ինքնաթիռը։ Օգնությունը կբաշխվի ապաստարաններում։

Ֆրանսիան ևս պաշտոնապես հայտարարել է Լիբանանին 60 տոննա մարդասիրական օգնություն տրամադրելու մասին։

Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև ռազմական գործողություններ են սկսվել Իրանի դեմ փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից մեկնարկած հակամարտության ֆոնին։ Մարտի սկզբից Լիբանանի դեմ Իսրայելի շարունակական ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 400-ը։

Al Jazeera-ի փոխանցմամբ՝ մարտի 11-ի լուսաբացից ի վեր Իսրայելի կողմից Լիբանանի տարածքում իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է 14 լիբանանցի, ևս 26-ը վիրավորվել են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում