Իրան

Արաղչին մեկնում է Պակիստան, Օման և Ռուսաստան

1 րոպեի ընթերցում

Արաղչին մեկնում է Պակիստան, Օման և Ռուսաստան

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կգլխավորի իրանական պատվիրակությունը, որը ապրիլի 24-ին կմեկնի Իսլամաբադ, Մասկատ և Մոսկվա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։

Նշվում է, որ այցի նպատակն է երկկողմ խորհրդակցություններ անցկացնել և քննարկել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաև «ԱՄՆ-ի և Իսրայելի իշխանությունների կողմից Իրանին պարտադրված պատերազմի վերջին զարգացումները»։

Ավելի վաղ Արաղչին հեռախոսազրույցներ էր ունեցել Պակիստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իսհաք Դարի և Պակիստանի բանակի հրամանատար, ֆելդմարշալ Ասիմ Մունիրի հետ՝ քննարկելու տարածաշրջանային զարգացումները և հրադադարի հետ կապված հարցեր։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում