Մերձավոր Արևելք

ԵՄ-ն քննարկել է ծովային առաքելությունների ուժեղացումը Հորմուզի նեղուցում. Կալաս

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն քննարկել է ծովային առաքելությունների ուժեղացումը Հորմուզի նեղուցում. Կալաս

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ միության ոչ պաշտոնական գագաթնաժողովում անդամ երկրների ղեկավարները քննարկել են տարածաշրջանում ԵՄ ծովային առաքելություններն ուժեղացնելու հարցը՝ Հորմուզի նեղուցի բացմանն աջակցելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նրա խոսքերը մեջբերում է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայությունը:

«Բոլորի (ԵՄ երկրների ղեկավարների) համար առավելագույնս հստակ էր, որ ազատ նավագնացությունը քննարկման ենթակա չէ։ Հետևաբար, մենք պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի Հորմուզի նեղուցը բաց մնա՝ առանց որևէ վճարի, և մենք դրա համար պետք է ջանքեր գործադրենք», - ասել է Կալասը Կիպրոսում ԵՄ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի երկրորդ օրվա մեկնարկից առաջ։

Նա հիշեցրել է, որ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում են գտնվում Եվրամիության Aspides և Atalanta առաքելությունները։

«Կամեցողների այս կոալիցիան ի մի բերելու ամենաարագ միջոցն է օգտագործել այս առաքելությունները և ամրապնդել դրանք անհրաժեշտ հնարավորություններով՝ նավերով և գործիքակազմերով», - ասել է նա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում