Իրան

Շվեյցարիան սկսել է Թեհրանում իր դեսպանատան փուլային վերաբացումը

1 րոպեի ընթերցում

Շվեյցարիան սկսել է Թեհրանում իր դեսպանատան փուլային վերաբացումը

Շվեյցարիան սկսել է Թեհրանում իր դեսպանատան փուլային վերաբացումը. աշխատակիցների առաջին փոքր խումբն արդեն ժամանել է Իրան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվել է Շվեյցարիայի Դաշնային խորհրդի (կառավարության) մամուլի հաղորդագրության մեջ։

«Այս շաբաթվանից սկսած՝ Շվեյցարիայի դեսպանատան աշխատակիցների փոքր խումբը կրկին գտնվում է Թեհրանում։ Շվեյցարիայի չորս քաղաքացուց բաղկացած տեխնիկական թիմը նախապատրաստում է դեսպանատան գործունեության փուլային վերսկսումը», - հայտարարությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Որոշումը կայացվել է անվտանգության նոր գնահատականից, ինչպես նաև «Իրանի և Միացյալ Նահանգների հետ խորհրդակցությունից»  հետո:

Իրանում Շվեյցարիայի դեսպանատունը ժամանակավորապես փակվել էր մարտի 11-ին՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սանձազերծած պատերազմի ֆոնին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում