Իրան

Դուբայի օդանավակայանի մոտակայքում դրոնների հարվածից չորս մարդ է վիրավորվել

1 րոպեի ընթերցում

Դուբայի օդանավակայանի մոտակայքում դրոնների հարվածից չորս մարդ է վիրավորվել

Դուբայի միջազգային օդանավակայանի մոտակայքում երկու դրոնի հարվածի հետևանքով չորս մարդ է վիրավորվել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Դուբայի մեդիայի գրասենյակը։

Դուբայի մեդիայի գրասենյակը, որը հայտարարություններ է անում քաղաքի վարչակազմի անունից, հայտնել է, որ Գանայի երկու, Բանգլադեշի մեկ  քաղաքացի ստացել են փոքր, իսկ Հնդկաստանի մեկ քաղաքացի՝ միջին ծանրության վնասվածքներ։

Associated Press լրատվական գործակալությունը հաղորդում է, որ օդանավակայանի մոտակայքում ընկած դրոններն իրանական են եղել։

Չնայած այս հարձակմանը, Դուբայի միջազգային օդանավակայանում թռիչքները չեն ընդհատվել և այս պահին շարունակում են ընթանալ։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում