Մերձավոր Արևելք

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քվեարկության կդրվեն տարածաշրջանային լարվածության վերաբերյալ բանաձևեր

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քվեարկության կդրվեն տարածաշրջանային լարվածության վերաբերյալ բանաձևեր

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մարտի 11-ին քվեարկության է դրվելու Բահրեյնի ներկայացրած բանաձևը, որը դատապարտում է Իրանի հարձակումները տարածաշրջանում արաբական երկրների նկատմամբ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է BBC-ն։

Առաջարկվող բանաձևը կոչ է անում անհապաղ դադարեցնել Իրանի հարձակումները Բահրեյնի, Քուվեյթի, Օմանի, Կատարի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և Հորդանանի վրա։

Մեկ այլ բանաձև էլ ներկայացրել է Ռուսաստանը։ Փաստաթղթում, առանց տալու Իրանի, Իսրայելի կամ ԱՄՆ-ի անունները, դատապարտվում են բոլոր հարձակումները քաղաքացիական անձանց դեմ՝ կոչ անելով բոլորին դադարեցնել կռիվն ու վերադառնալ բանակցային սեղանի շուրջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում