Իրան

Տարածաշրջանի երկրներն Իրանի թշնամին չեն. Կատարի ԱԳ նախարարը հորդորում է դադարեցնել ռազմական գործողությունները

2 րոպեի ընթերցում

Տարածաշրջանի երկրներն Իրանի թշնամին չեն. Կատարի ԱԳ նախարարը հորդորում է դադարեցնել ռազմական գործողությունները

Կատարը չի պատրաստվում որպես միջնորդ հանդես գալ Իրանի համար, քանի որ երկիրը շարունակում է հարձակման ենթարկվել Թեհրանի կողմից։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Al Jazeera-ին տված հարցազրույցում հայտարարել է Կատարի արտաքին գործերի պետական ​​նախարար Մոհամմեդ բին Աբդուլազիզ ալ-Խուլայֆին։

Նա նշել է, որ թե՛ Կատարը, թե՛ Օմանը ենթարկվել են հարձակման, չնայած որ աշխատում էին «կամուրջներ կառուցել Իրանի և Արևմուտքի միջև»։

«Մենք չենք կարողանա կատարել այդ դերը հարձակման տակ, և դա այն է, ինչ իրանցիները պետք է հասկանան», - ասել է ալ-Խուլայֆին։

Նա հավելել է, որ տարածաշրջանային երկրների վրա իրանական կողմի հարձակումները որևէ մեկին օգուտ չեն տա։ «Տարածաշրջանային երկրները Իրանի թշնամին չեն, և իրանցիները չեն հասկանում այդ գաղափարը»,- ասել է արտգործնախարարը։

Նա կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում՝ հորդորելով Իրանին ու ԱՄՆ-ին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ միջնորդավորված լուծում գտնելու համար։

«Մենք նաև կարծում ենք, որ կայուն և երկարատև լուծման այլ ճանապարհ չկա, քան բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալը», - ասել է նախարարը։

Նա հավելել է, որ Կատարը «ամենախիստ կերպով դատապարտում է Կատար պետության վրա անհիմն և անպատշաճ հարձակումները, որոնք անմիջականորեն ազդում են նրա ինքնիշխանության վրա»։

Նրա խոսքով՝ Դոհան կշարունակի ձեռնարկել «բոլոր հնարավոր և օրինական միջոցները՝ ինքնապաշտպանության այս ագրեսիայից պաշտպանվելու համար»։

Փետրվարի 28-ին Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածներից հետո իրանական կողմը սկսել է հարվածներ հասցնել տարածաշրջանային երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ Իրանական հրթիռներ են արփակվել Կատարի, Օմանի, ԱՄԷ-ի, Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի նկատմամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում