Գերմանիան իր դեսպանատան աշխատակիցներին ժամանակավորապես դուրս է բերել Իրաքից

1 րոպեի ընթերցում

Գերմանիան Բաղդադում գտնվող իր դեսպանատան աշխատակիցներին ժամանակավորապես դուրս է բերել Իրաքից՝ Մերձավոր Արևելքում հակամարտությունից առաջացած անվտանգության մեծ ռիսկերի պատճառով։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է France 24-ից, այս մասին մարտի 9-ի ուշ երեկոյան հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակը։

«Բաղդադում Գերմանիայի դեսպանատան անձնակազմը ժամանակավորապես տեղափոխվել է Իրաքից՝ վտանգավոր իրավիճակի պատճառով»,- հայտնել է խոսնակը՝ հավելելով, որ աշխատակազմի անվտանգությունն անընդհատ գնահատվում է։

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը հերքել է մեղադրանքները և պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում էներգետիկ օբյեկտներին և ամերիկյան ռազմաբազաներին։

Հայերեն

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը

Զապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմ

ԱՄՆ-ն բարձրացրել է Դոնբասից զորքերի դուրսբերման դիմաց Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը․ Զելենսկի

Հայաստանի ազգային պատկերասրահում առաջին անգամ կներկայացվի արհեստական բանականությամբ ստեղծված արվեստի գործ

Չինաստանում կկայանա Թրամփ-Պուտին-Սի Ծինփին հանդիպումը

Հրաշք Միսիսիպիի վրա. զբոսանավի և տանկերի բախումից հետո փրկվել է շուրջ 180 մարդ

Նարե Իսախանյանը կատարեց իր խոստումն ու հասավ նշանակալի հաջողության՝ նվաճելով Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը

Հայաստանում արհեստական բանականության զարգացումը պետք է հիմնված լինի մարդկանց իրական կարիքների վրա. Երևանում անցկացվել է «ԱԲ Ագորա»-ն

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը