Իրան

Սաուդյան Արաբիան սկսել է կրճատել նավթի արդյունահանումը. Bloomberg

1 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիան սկսել է կրճատել նավթի արդյունահանումը. Bloomberg

Սաուդյան Արաբիան սկսել է կրճատել նավթարդյունահանումը, քանի որ Հորմուզի նեղուցում նավագնացության արգելափակման պատճառով երկրում նավթի պահեստները շուտով կարող են լցվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը,  այս մասին  գրում է Bloomberg-ը:

Ըստ աղբյուրի՝ Սաուդյան Արաբիան նավթի խոշորագույն արտահանողն է աշխարհում. թագավորությունն օրական արդյունահանում է մոտ 10 մլն բարել և արտահանում օրական մոտ 7 մլն բարել: Ավելի վաղ արդյունահանման կրճատման մասին հայտարարել էին ԱՄԷ-ն, Քուվեյթն ու  Իրաքը:

Իրանը գրեթե ամբողջությամբ փակել է Հորմուզի նեղուցով նավագնացությունը՝ ի պատասխան Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից երկրի վրա հարձակումների: Նեղուցով է անցնում նավթի համաշխարհային հոսքերի մոտ 20 տոկոսը։

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում