Մերձավոր Արևելք

Աղոթենք, որ ռումբերի ձայները դադարեն, իսկ զենքերը լռեն․ Հռոմի պապը՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի մասին

1 րոպեի ընթերցում

Աղոթենք, որ ռումբերի ձայները դադարեն, իսկ զենքերը լռեն․ Հռոմի պապը՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի մասին

Հռոմի պապ Լևոն 14-րդն անդրադարձել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին՝ շեշտելով, որ Իրանից և ողջ Մերձավոր Արևելքից խորը մտահոգություն առաջացնող լուրեր են շարունակում հասնել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Vaticannews-ը։

«Իրանից և ամբողջ Մերձավոր Արևելքից շուրանակում են խորը մտահոգություն առաջացնող լուրեր հասնել։ Աղետալի բռնության և ավերածության դեպքերին, պառակտվածվածության և ատելության մթնոլորտին ավելանում է նաև այն վախը, որ հակամարտությունը կարող է տարածվել, և տարածաշրջանի այլ երկրներ, որոնց թվում սիրելի Լիբանանը, կարող են մխրճվել անկայունության մեջ։ Մեր խոնարհ աղոթքը բարձրացենք Տիրոջը, որպեսզի դադարեն ռումբերի ձայները, լռեն զենքերը և բացվի երկխոսության դաշտ, որտեղ հնարավոր կլինի լսել ժողովուրդների ձայները»,- ասել է Հռոմի պապը։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում