Հեռախոսազրույց են անցկացրել Ադրբեջանի վարչապետը և Թուրքիայի փոխնախագահը

2 րոպեի ընթերցում

Հեռախոսազրույց է կայացել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի և Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազի միջև։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը: 

Հեռախոսազրույցի ընթացքում Ադրբեջանի վարչապետը շարունակել է մեղադրանքներ հնչեցնել Իրանի հասցեին՝ Նախիջևանի օդանավակայանի վրա ԱԹՍ-ներով գրոհի համար։ Ասադովն ընդգծել է, թե «Իրանի կողմից իր երկրի դեմ նման հարձակումները հակասում են միջազգային իրավունքի և նորմերի սկզբունքներին։

Ասադովը շնորհակալություն է հայտնել Թուրքիային ստեղծված իրավիճակի համատեքստում Նախիջևանի ուղղությամբ թռիչքների անվտանգությունը ապահովելու նպատակով Իգդիրի օդանավակայանում ժամանակավոր երթուղիների կազմակերպման համար։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև օրակարգի արդիական հարցեր, որոնք առաջացել են ստեղծված իրավիճակից։ 

Մարտի 5-ին Ադրբեջանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունները Իրանին մեղադրել էին Նախիջևանի օդանավակայանին ԱԹՍ-ներով հարվածներ հասցնելու համար։ Եվս 1 ԱԹՍ ընկել էր դպրոցի մերձակա տարածքում։ Միջադեպի հետևանքով տուժել է 4 մարդ։ Ադրբեջանի ԱԳՆ էր կանչվել այդ երկրում Իրանի դեսպանը, նրան բողոքի նոտա էր փոխանցվել։ Իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ «Ադրբեջանի դեմ հարձակումն անպատասխան չի մնա»։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ  հայտարարել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը բերվել են թիվ մեկ պատրաստվածության մակարդակի։

Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին, ինչպես նաև երկրի զինված ուժերի գլխավոր շտաբը հերքել են Թեհրանի առնչությունը Նախիջևանի վրա ԱԹՍ-ների գրոհին։  Այնուհետև Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցի ընթացքում խոստացել էր հետաքննություն անցկացնել խնդրի առնչությամբ։ 

Հայերեն فارسی

Եվրոպայի հանցակցությունն Իրանի դեմ պատերազմում անպատասխան չի մնա. Ղարիբաբադի

ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանում Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման կազմակերպչական հարցերը

Արարատ Միրզոյանն ու Նասեր Բուրիտան քննարկել են Հայաստանի և Մարոկկոյի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները

Բուլղարիայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը ձգտում է դառնալ ԵՄ-ի կայունության և ապագայի կարևոր օղակ. BTA

Թրամփը Սիի հետ հանդիպումը որակել է «արդյունավետ»՝ նշելով, որ հսկայական մասշտաբի իրադարձություններ են սպասվում

Կատարի վարչապետը և Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք ավտոմեքենաների և այլ շարժական գույքի էլեկտրոնային աճուրդների ցանկը

Արաղչին Լավրովի հետ քննարկել է Հորմուզի նեղուցի շուրջ բանակցությունների ընթացքը

ԲԸՏՄ-ում քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հանքային ռեսուրսների ոլորտում համագործակցության հեռանկարները

Ուկրաինայում և Ռուսաստանում փոխադարձ հարվածներից կան զոհեր և վիրավորներ