Իրան

Պակիստանը չի ցանկանում ներքաշվել Իրանի դեմ հակամարտության մեջ

1 րոպեի ընթերցում

Պակիստանը չի ցանկանում ներքաշվել Իրանի դեմ հակամարտության մեջ

Պակիստանը չի ցանկանում ներքաշվել Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի սկսած հակամարտության մեջ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է Պակիստանի կառավարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է վարչապետ Շահբազ Շարիֆի նստավայրում քաղաքական կուսակցությունների և խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ փակ ճեպազրույցից հետո:

Շարիֆը հանդիպմանն ասել է, որ Պակիստանը զգուշավոր դիրքորոշում կպահպանի Մերձավոր Արևելքում աճող հակամարտության հարցում և դիվանագիտական ​​ջանքեր կգործադրի լարվածությունը թուլացնելու համար: Ընդգծվել է, որ Պակիստանի կառավարությունը խորհրդակցություններ է վարում Մերձավոր Արևելքի երկրների  իշխանությունների հետ տարածաշրջանում իրադրության կարգավորման ուղիների շուրջ:

Ավելի վաղ փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իսհաք Դարը հայտարարել էր Պակիստանի պատրաստակամության մասին՝ աջակցելու ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններին, որոնց ացկացումը հնարավոր է Իսլամաբադում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում