Թուրքիա

Կատարը դատապարտել է Իրանի կողմից Թուրքիային և Ադրբեջանին ուղղված հրթիռային հարձակումները

1 րոպեի ընթերցում

Կատարը դատապարտել է Իրանի կողմից Թուրքիային և Ադրբեջանին ուղղված հրթիռային հարձակումները

Կատարը դատապարտել է Թուրքիայի դեմ Իրանի կողմից հրթիռային հարձակման փորձը, ինչպես նաև Ադրբեջանի օդանավակայանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Associated Press-ը։

Կատարի արտաքին գործերի նախարարությունը մարտի 5-ի հայտարարության մեջ նշել է, որ Իրանի կողմից հակամարտությունը խորացնելու փորձերը վտանգավոր են, իսկ Թուրքիայի և Ադրբեջանի դեմ հարձակումները «ագրեսիվ սրացում են ու այդ երկրների ինքնիշխանության ակնհայտ խախտում»։

Ավելի վաղ Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մոհամմեդ բին Աբդ առ-Ռահման աթ-Թանին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցում Կատարի դեմ ուղղված հարվածները որակել էր որպես պետության ինքնիշխանության և միջազգային իրավունքի «կոպիտ խախտում»։ Նա մեղադրել էր Թեհրանին իր հարևաններին վնասելու և նրանց պատերազմի մեջ ներքաշելու մեջ։ Արաղչին իր հերթին նշել էր, որ հրթիռային հարվածները ուղղված են եղել ամերիկյան կողմի դեմ և նախատեսված չեն եղել թիրախավորել Պարսից ծոցի պետությունը։

Կարդացեք հոդվածը` ქართული
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում