Վենեսուելան մինչև մեկ տոննա ոսկի կվաճառի ԱՄՆ-ին

1 րոպեի ընթերցում

Վենեսուելայի պետական ​​Minerven ոսկու արդյունահանման ընկերությունը բազմամիլիոն գործարք է ստորագրել ԱՄՆ-ին ոսկի վաճառելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։

Աղբյուրներից մեկի խոսքով, գործարքի շրջանակում Minerven ընկերությունը պետք է 650-ից մինչև 1000 կիլոգրամ Dore ոսկե ձուլակտորներ տրամադրի հումքի վաճառքով զբաղվողվ կազմակերպությանը՝ Trafigura-ին։

Զրուցակիցները նշել են, որ Trafigura-ն ոսկի կմատակարարի ԱՄՆ-ի նավթավերամշակման գործարաններին՝ ամերիկյան կառավարության հետ առանձին համաձայնագրի շրջանակներում։

Հրատարակության աղբյուրները նաև հայտարարում են, որ ԱՄՆ-ի ներքին գործերի նախարար Դուգ Բերգամը, որը մարտի 4-ին ժամանել էր Վենեսուելա՝ նավթի և օգտակար հանածոների արդյունահանման հնարավորությունները քննարկելու համար, օգնել է ոսկու մատակարարման պայմանագիր կնքել։

Հայերեն

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք

ԵԱՏՄ-ն ակտիվորեն շարժվում է խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման ճանապարհով. ԵՏՀ նախարար

Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել

ԵՄ հանձնակատարը կայցելի Քիշնև՝ քննարկելու «Աճի ծրագիրը» և ԵՄ-ին Մոլդովայի տնտեսական ինտեգրման հարցերը. Moldpres

Բուլղարիան 36-րդ տեղն է զբաղեցրել Allianz-ի՝ համաշխարհային հարստության վարկանիշային աղյուսակում. BTA

Աշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով