Մերձավոր Արևելք

Քուվեյթի ափերին մոտ լցանավի վրա պայթյունի հետևանքով նավթի արտահոսք է սկսվել

1 րոպեի ընթերցում

Քուվեյթի ափերին մոտ լցանավի վրա պայթյունի հետևանքով նավթի արտահոսք է սկսվել

Միացյալ Թագավորության ծովային առևտրային գործողությունների գրասենյակը (UKMTO) հաղորդել է Քուվեյթի ափերի մոտ գտնվող լցանավի վրա տեղի ունեցած պայթյունի մասին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։

Պայթյունի հետևանքով Պարսից ծոցում կայանած լցանավից սկսվել է նավթի արտահոսք։

Հաղորդվում է, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան, սակայն նավթի արտահոսքի պատճառով որոշակի վնաս կկրի շրջակա միջավայրը։

Քուվեյթի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել երկրի տարածքային ջրերից դուրս՝ Մուբարաք ալ-Քաբիր նավահանգստից առնվազն 60 կմ հեռավորության վրա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում