Մերձավոր Արևելք

Նոր Զելանդիայի կառավարությունը քաղաքացիներին տարհանելու նպատակով ռազմական ինքնաթիռներ կուղարկի Մերձավոր Արևելք

1 րոպեի ընթերցում

Նոր Զելանդիայի կառավարությունը քաղաքացիներին տարհանելու նպատակով ռազմական ինքնաթիռներ կուղարկի Մերձավոր Արևելք

Նոր Զելանդիայի կառավարությունը երկու ռազմական ինքնաթիռ կուղարկի Մերձավոր Արևելք, որպեսզի տարհանեն նորզելանդացիներին, երբ պայմանները թույլ տան։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։

Նոր Զելանդիայի արտգործնախարար Ուինսթոն Փիթերսը և պաշտպանության նախարար Ջուդիթ Քոլինսը հայտարարել են, որ կառավարությունը նաև բանակցություններ է վարում ավիաընկերությունների հետ, այդ թվում՝ չարտերային թռիչքների տարբերակները քննարկելու համար։ Դուբայից դեպի Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաք չվերթները ներկայում չեն իրականացվում։

Նախարարները հայտնել են, որ Մերձավոր Արևելքում ապրում է մոտ 3000 նորզելանդացի։

«Մենք չենք կարող վստահ լինել, թե երբ և ինչպես կարող են հնարավոր լինել քաղաքացիական անձանց տարհանման գործողություններ, բայց մենք ուզում ենք պատրաստ լինել, եթե և երբ պայմանները դա հնարավոր դարձնեն», - ասել է Փիթերսը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում