Իսրայելական ուժերը ներխուժել են լիբանանյան մի քանի տարածք

2 րոպեի ընթերցում

Իսրայելական ուժերը Խիամ գյուղաքաղաքի քաղաքապետարանի շենքի առջև հսկիչ կետ են տեղադրել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Իսրայելի բանակը հայտարարել է, որ Լիբանանի հարավում նոր ավիահարվածներ է սկսել։

«Հեզբոլլահ»-ը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի տասնյակ քաղաքների և գյուղերի, այդ թվում՝ Բեյրութի հարավային արվարձանի թիրախավորման՝ խմբավորումը 2026 թ. մարտի 4-ին ուղիղ հարվածով թիրախավորել է Հուլա գյուղում գտնվող իսրայելական զրահափոխադրիչը և «Մերկավա» տանկը։

Al Jazeera-ի փոխանցմամբ՝  իսրայելական ուժերը ներխուժել են Խիամ, Հուլա, Յարուն, Քֆարքելա, Կուզահ և Մազրաաթ Սարդա բնակավայրեր։

Իսրայելի բանակը մարտի 4-ին տարհանման մասին նախազգուշացում է տվել Լիբանանի հարավում գտնվող 16 գյուղի բնակիչներին։

Ավելի վաղ Լիբանանի իշխանությունները հայտնել էին իսրայելական հարվածների հետևանքով երկրում շուրջ 50 զոհի մասին։

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների մեկնարկից և երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունից հետո լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը սկսել է հարվածներ հասցնել Իսրայելին, որն էլ պատասխան ռազմական գործողություններ է սկսել Լիբանանում։ Լիբանանի իշխանություններն արգելել են «Հեզբոլլահ»-ի ռազմական գործողությունները երկրում։

Հայերեն

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով