Իրանի բանակը հայտարարել է Իրաքյան Քրդստանում անջատողականներին հասցրած հարվածների մասին
1 րոպեի ընթերցում

Իրանը հարվածներ է հասցրել Իրաքյան Քրդստանում «անջատողական խմբավորումների» դիրքերին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։
«Այդ խմբավորումների բազաները և գտնվելու վայրերը հաջողությամբ խոցվել են երեք հրթիռի օգնությամբ», - ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ, որը մեջբերում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։
ԻՀՊԿ-ն նշել է, որ խոցել է Իրաքյան Քրդստանում «անջատողական խմբավորումների» թիրախները։
Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով աղբյուրների, հաղորդել էր, որ Իրաքյան Քրդստանում անօդաչու թռչող սարքի կողմից հարձակման է ենթարկվել իրանական քրդական ընդդիմության կենտրոնակայանը։
Կարդացեք հոդվածը` Русский