Հայաստան

ԱԺ-ն քննարկում է առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վանիկ Օհանյանի ընտրության հարցը

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ն քննարկում է առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վանիկ Օհանյանի ընտրության հարցը

Ազգային ժողովի նիստում քննարկվում է առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վանիկ Օհանյանի ընտրության հարցը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նրա թեկնածությունն առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

«Չի կարելի խոսել առողջապահության համակարգի մասին՝ չարձանագրելով այսօրվա խնդիրները, իսկ անելիքները, պետք է անկեղծ լինենք, շատ են: Եվ, բնականաբար, դրանք չեն կուտակվել մեկ կամ երկու տարում, անգամ, 10 տարում, դրանք կուտակվել են տասնամյակների ընթացքում: Տարիներ շարունակ մեր առողջապահության համակարգը զարգացել է անհավասար, հաճախ առանց բավարար ներդրումների և ռազմավարական հետևողականության: Արդյունքում մենք ժառանգել ենք ենթակառուցվածքներ, որոնք շատ դեպքերում չեն համապատասխանել ժամանակակից նորմերին և բժշկության չափանիշներին»,- ասաց Օհանյանը:

Վանիկ Օհանյանն անդրադարձավ նաև առողջության համընդհանուր ապահովագրության, բժիշկների աշխատավարձերի և այլ թեմաներին վերաբերող հարցերին:

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում