Աշխարհ

Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է, որ Կիպրոսին պաշտպանելու համար ուղարկում է հակաօդային պաշտպանության հնարավորություններով զինված ավիակիր

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է, որ Կիպրոսին պաշտպանելու համար ուղարկում է հակաօդային պաշտպանության հնարավորություններով զինված ավիակիր

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ երկիրը ամրապնդում է Կիպրոսում գտնվող իր ռազմական բազաների պաշտպանությունը՝ Միջերկրական ծով ուղարկելով հակաօդային պաշտպանության հնարավորություններ ունեցող ավիակիր, որի վրա կան նաև անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարող ուղղաթիռներ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն։

«Մեծ Բրիտանիան լիովին հանձնառու է Կիպրոսի և այնտեղ տեղակայված բրիտանական ուժերի անվտանգությունը երաշխավորելու համար», - ասել է Սթարմերը։

Մեծ Բրիտանիան Կիպրոս կղզում ունի ռազմական բազաներ, և դրանցից մեկը՝ Ակրոտիրին, երեկ երկու անգամ հարձակման է ենթարկվել «Շահեդ» հրթիռներով։ Ենթադրվում է, որ դրանք արձակվել են Իրանից աջակցություն ստացող լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորման կողմից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում