Հայաստան

44-օրյա պատերազմի արդյունքում անհայտ կորած է համարվում 195 անձ

1 րոպեի ընթերցում

44-օրյա պատերազմի արդյունքում անհայտ կորած է համարվում 195 անձ

Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքում անհայտ կորած է համարվում 195 անձ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին:

«Ըստ պաշտոնական տվյալների՝ ունենք անհայտ կորած 195 անձ, որոնցից 175-ը՝ զինծառայող, մյուսները՝ խաղաղ բնակիչ»,-ասաց Գալյանը: 

Ինչ վերաբերում է նույնականացված դիերին՝ նախարարն ասաց, որ վերջին տվյալներով՝ 75-80 դիերի դեպքում նույնականացման արդյունքներն  ընտանիքների կողմից չեն ընդունվել: Ըստ նրա՝ կրկնակի փորձաքննություններ իրականացվել են հատուկ փորձագիտական գիտելիքներով օժտված անձանց կողմից և հատուկ միջոցներով: Փորձագետները վստահեցնում են, որ նույնականացումը ճիշտ է իրականացվել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում