Թրամփը հայտարարել է, որ շուտով պարզ կդառնա՝ ով է վերահսկելու Իրանը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շուտով պարզ կդառնա, թե ով է վերահսկելու Իրանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է NewsNation հեռուստաալիքի հետ հարցազրույցում։

«Դուք շատ շուտով դա կիմանաք», - ասել է Թրամփը՝ պատասխանելով համապատասխան հարցին։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ Իրանում ցամաքային գործողության անհրաժեշտություն, ամենայն հավանականությամբ, չի լինի։

«Մենք շատ մեծ ծավալի վնաս ենք հասցնում։ Մենք նրանց հսկայական վնաս ենք հասցնում», - ընդգծել է Թրամփը։

Նա հավելել է, որ չի մտահոգվում ամերիկյան օբյեկտների կամ տարածքի վրա հնարավոր հարձակումներով. «դա պատերազմի մի մասն է. դա դուր գա մարդկանց, թե ոչ, դա այդպես է»։

Թրամփը, խոսելով Իրանում ռազմական գործողության նպատակներին հասնելու մասին, նշել է, որ դա ժամանակի հարց է։ «Ես շատ բան գիտեմ, և ես անպայման կիմանամ, թե երբ դրանց կհասնենք։ Եվ դա արդեն շատ մոտ է», - ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Ավելի վաղ NewsNation-ի լրագրողը հայտնել էր, որ Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Էր Ռիադում ամերիկյան դեսպանատան վրա իրանական անօդաչու թռչող սարքերի գրոհներին և Իրանի դեմ գործողության ընթացքում վեց ամերիկացի զինծառայողների զոհվելուն։

Իսրայելը և ԱՄՆ-ն փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանին, որն էլ պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանի երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին և էներգետիկ օբյեկտներին։ 

Իրան

Թրամփը խոստացել է պատասխանել Իրանին Էր Ռիադում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման և ամերիկացի 6 զինծառայողի զոհվելու համար

Հայերեն Русский

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս