Հրաձգության Եվրոպայի առաջնության կազմակերպումը ցույց է տալիս, որ հաջողել ենք. Ժաննա Անդրեասյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնությունը հաջողված է համարում:

«Իսկապես պատմական իրադարձություն է, որովհետև առաջին անգամն է, որ հյուրընկալում ենք հրաձգության Եվրոպայի առաջնությունը և, իհարկե, վերջին տարիներին բավական փորձ էինք կուտակել աշխարհի, Եվրոպայի առաջնություններ կազմակերպելու առումով: Սա մեր շարունակական քաղաքականությունն է, բայց պետք է ասեմ, որ հրաձգությունը բազմաթիվ առանձնահատկություններ ուներ, և այդ իմաստով շատ կարևոր փորձ եմ համարում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Անդրեասյանը:

Ըստ նախարարի, առաջնության կազմակերպումը լավ հնարավորություն է ներքին ընթացակարգերը վերլուծելու, դրանք  հրաձգության տեսանկյունից ավելի բարելավելու համար:

«Հայաստանն ամրապնդում է իր դիրքը սպորտային քարտեզում: Կարծում եմ` հրաձգության Եվրոպայի առաջնության կազմակերպումը և դրա արձագանքը ցույց է տալիս, որ հաջողել ենք։ Մինչ այս պահը լսում եմ միայն դրական կարծիքներ, կազմակերպման որակի, տեխնիկական հարցերի բոլոր բաղադրիչների առումով և սա նշանակում է, որ կարող ենք առաջ գնալ: Մեր ֆեդերացիայի համար այս առաջնությունը լավ փորձառություն է»,-առանձնացրեց նախարարը:

Ավելի վաղ Հայաստանի հրաձգության ֆեդերացիան հատուկ պարգևի է արժանացել հրաձգության համաշխարհային կառույցի կողմից: Հրաձգության համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Լուչիանո Ռոսսին հատուկ պատվոգրով է պարգևատրել Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանին ու ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանին` Երևանում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնության անցկացման համար:

Հայերեն

Վրաստանում կանխվել է օտարերկրացուն ուրանի վաճառքի փորձը

Սոցփաթեթի ծրագիրը դադարեցվում է. ի՞նչ է առաջարկվում քաղաքացիներին

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

Լատվիան կանխել է զինված անձանց կողմից առնվազն 20 անօրինական ներգաղթյալի՝ երկիր անցկացնելու փորձը

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին

Wildberries-ն առաջին անգամ կմասնակցի Երևանի նորաձևության շաբաթին

«Էրեբունի-Երևան 2808»-ի տոնակատարությամբ պայմանավորված՝ Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն

Աշակերտուհուն հարվածած ուսուցչին մանկավարժական գործունեությամբ զբաղվելուց զրկելու իրավական գործընթաց կձեռնարկվի

ՄԱԿ-ում Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել լիովին պահպանել հրադադարի ռեժիմը

Կրթական միջավայրում երեխայի նկատմամբ բռնության ցանկացած դրսևորում պետք է բացառվի․ ՄԻՊ-ը դպրոցներում տեղի ուենցած դեպքերի առնչությամբ ուսումնասիրություն է իրականացնում