Մերձավոր Արևելք

Լիբանանում փակվել են բոլոր կրթական հաստատությունները

1 րոպեի ընթերցում

Լիբանանում փակվել են բոլոր կրթական հաստատությունները

Լիբանանի կրթության նախարարությունը հայտարարել է երկրում բոլոր պետական ​​և մասնավոր դպրոցների, ինչպես նաև մասնագիտական ուսումնական հաստատությունների փակման մասին՝ կապված անվտանգային ռիսկերի ու երկրի տարբեր շրջաններում շարունակվող հարձակումների հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը։

Նախարարությունից հայտնել են, որ որոշումը կայացվել է ուսանողներին և ուսուցչական անձնակազմին պաշտպանելու համար։

Նախարարությունը տեղեկացրել է նաև, որ մի շար պետական դպրոցներ կօգտագործվեն տեղահանված ընտանիքներին ապաստան տալու նպատակով։

Լիբանանում գործող «Հեզբոլլահ»-ը մարտի 2-ին իսրայելական կողմի դեմ կրակ է բացել ՝ ի պատասխան Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանության և «Իսրայելի շարունակվող ագրեսիաների»։

Ի պատասխան դրա՝ Իսրայելը հարձակումներ է իրականացրել Լիբանանի տարբեր հատվածներում, ինչի հետևանքով զոհվել է 31 մարդ,  վիրավորվել՝ 149-ը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում