Մերձավոր Արևելք

Qatar Airways-ը հայտարարություն է տարածել թռիչքների դադարեցման վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Qatar Airways-ը հայտարարություն է տարածել թռիչքների դադարեցման վերաբերյալ

Qatar Airways ավիաընկերությունը հայտնել է, որ տարածաշրջանում ստեղծված իրադրությամբ պայմանավորված թռիչքները դեռևս չեն իրականացվի։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, X-ում արված գրառնման մեջ ավիաընկերությունից հայտնել են, որ Qatar Airways-ը կվերսկսի թռիչքները, երբ Կատարի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտարարի երկրի օդային տարածքի անվտանգ վերաբացման մասին։

Թռիչքների վերաբերյալ հետագա թարմացումը կտրամադրվի մարտի 3-ին:

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից փետրվարի 28-ին Իրանի դեմ սկսված հարձակումից հետո պաշտոնական Թեհրանը հայտարարել է, որ թիրախավորելու է տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաները։ Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազներին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում