Իրան

Քուվեյթն իրանական կողմից անօդաչու թռչող սարքեր է որսացել

1 րոպեի ընթերցում

Քուվեյթն իրանական կողմից անօդաչու թռչող սարքեր է որսացել

Քուվեյթն Իրանի կողմից պատասխան հարվածների երրորդ օրը անօդաչու թռչող սարքեր է որսացել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։

Քաղաքացիական պաշտպանության ղեկավարը հայտնել է, որ Քուվեյթի հակաօդային պաշտպանության ուժերը որսացել են անօդաչու սարքերը Ռումայիթիա և Սալուա թաղամասերի մոտակայքում։ Տեղեկություններ տուժածների մասին չկան։

Ավելի վաղ Քուվեյթում լսվել են բարձր պայթյուններ և ձայնային ազդանշաններ։

Ականատեսների խոսքով՝ մարտի 2-ի առավոտյան Դուբայում և Կատարի մայրաքաղաք Դոհայում լսվել են մի շարք ուժեղ պայթյուններ։

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից փետրվարի 28-ին Իրանի դեմ սկսված հարձակումից հետո պաշտոնական Թեհրանը հայտարարել է, որ թիրախավորելու է տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաները։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում