Իրանական հարվածներից զոհ է գրանցվել Բահրեյնում
1 րոպեի ընթերցում

Իրանական հարվածների հետևանքով Բահրեյնում մեկ մարդ մահացել է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Բահրեյնի ներքին գործերի նախարարությունը։
«Սալման արդյունաբերական քաղաքում օտարերկրյա նավի վրա հրդեհ է բռնկվել՝ ոչնչացված հրթիռի բեկորների ընկնելու հետևանքով: Հրդեհի հետևանքով մահացել է մեկ ասիացի աշխատող, իսկ երկուսը լուրջ վնասվածքներ են ստացել: Հրդեհը վերահսկողության տակ է վերցվել և մարվել»,- ասվում է X-ում նախարարության արած գրառման մեջ:
MOI: A fire broke out on a foreign ship in Salman Industrial City, as a result of falling debris from an intercepted missile. The fire resulted in the death of an Asian worker and serious injuries to two others. The fire has been brought under control and extinguished.
— Ministry of Interior (@moi_bahrain) March 2, 2026
Իրանի դեմ Միացյալ Նահանգների և Իսրայելի սկսած հարձակումներից հետո իրանական կողմի գործողությունների հետևանքով սա մահվան առաջին դեպքն է Բահրեյնում։