Իրանի ու Իրաքի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր

2 րոպեի ընթերցում

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է անցկացրել Իրաքի ԱԳ նախարար Ֆուադ Հուսեյնի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական IRIB-ը՝ ներկայացնելով հեռախոսազրույցի մանրամասները։

Նշվում է, որ զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային և միջազգային հարցերի։

Հաղորդվում է, որ զրույցի ընթացքում Իրանի ԱԳ նախարարն իր իրաքցի գործընկերոջն է ներկայացրել իրանա-ամերիկյան միջուկային բանակցությունների ընթացքը։

Զրույցի ընթացքում ընդգծվել է տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը պահպանելու համար տարածաշրջանային երկրների միջև սերտ խորհրդակցությունների շարունակականության կարևորությունը։

Ավելի վաղ Աբբաս Արաղչին հայտնել էր, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև Ժնևում կայացած անուղղակի բանակցությունների երրորդ փուլը մինչ օրս ամենաինտենսիվն էր, քննարկումներում առաջընթաց է գրանցվել։

ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երրորդ փուլը տեղի է ունեցել Ժնևում փետրվարի 26-ին։ Ավելի վաղ կողմերը մեկ հանդիպում անցկացրել էին Օմանում, ևս մեկը՝ կրկին Ժնևում։

Բանակցություններում Իրանի պատվիրակությունը գլխավորում է արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իսկ ԱՄՆ պատվիրակությունը՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։

 

 

Հայերեն Русский

Հայաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն օգոստոսի 3-ին

Աստղաձորում պահպանվում է Ռուսաստանի կայսր Նիկոլայ Առաջինի պատկերով Արիության մեդալ

Իշխանությունը, որը ընտրվել է ժողովրդի կողմից, պետք է արդարացնի այդ վստահությունը. ՀՀ նախագահը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը

Գավառի ավագանին մի շարք ծրագրերի իրականացման վերաբերյալ որոշումներ է ընդունել

Սևանում Տարաս Շևչենկոյի անվան ուկրաինական մշակույթի կենտրոնում բացվել է կավագործության և կավե քանդակագործության խմբակ

Փրկարարները և ոստիկանները Սևանա լճի հանրային լողափերից մեկում գտել են կորած երեխային

Փրկարարները Սևանա լճից դուրս են բերել քաղաքացու դին

Միգրանտների մեծ հոսքից հետո իսպանական Սեուտայում տեղակայվել է անվտանգության ոլորտի մոտ 3 հազար աշխատակից

Վարչապետի պաշտոնում վերանշանակված Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ նախագահի հետ

«Արմենիա»  ռեստորանում տեղի ունեցած մկրտության արարողությունից հետո տասնյակից ավելի քաղաքացի սննդային թունավորմամբ դիմել է ԲԿ