Սեուտա մուտք գործելու փորձի ժամանակ զոհված միգրանտների թիվը հասել է 90-ի
1 րոպեի ընթերցում

Մարոկկոյից իսպանական Սեուտա ինքնավար քաղաք մուտք գործելու փորձի ժամանակ զոհված միգրանտների թիվը հասել է 90-ի:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Cadena SER ռադիոկայանը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Ըստ ռադիոկայանի՝ իսպանական իրավապահ մարմինները հայտնաբերել են 74 դի, Մարոկկոյի իշխանությունները՝ ևս 16-ը։
Հուլիսի վերջին Սեուտան բախվել է Մարոկկոյից եկող միգրանտների զանգվածային հոսքի։ Ավելի վաղ քաղաքի ղեկավար Խուան Խեսուս Վիվասը հայտարարել է, որ 24 ժամվա ընթացքում Սեուտա է մտել շուրջ 60 000 մարդ։
Սեուտան Աֆրիկայի հյուսիսային ափին՝ Մարոկկոյի հետ սահմանին գտնվող իսպանական ինքնավար քաղաք է։ Մելիլիայի հետ միասին այն ձևավորում է Եվրոպական միության և Աֆրիկայի միջև առկա միակ ցամաքային սահմանը և համարվում է դեպի ԵՄ անօրինական միգրացիայի հիմնական ուղիներից մեկը։