Միգրանտների մեծ հոսքից հետո իսպանական Սեուտայում տեղակայվել է անվտանգության ոլորտի մոտ 3 հազար աշխատակից
1 րոպեի ընթերցում

Իսպանական Սեուտա ինքնավար քաղաք է ուղարկվել անվտանգության ոլորտի շուրջ 3000 աշխատակից՝ միգրանտների զանգվածային հոսքից հետո կարգուկանոնը պահպանելու նպատակով։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին լրագրողներին հայտնել է քաղաքում կենտրոնական կառավարության ներկայացուցիչ Միգել Անխել Պերեսը։
«Աշխատակիցները Սեուտայում կմնան այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», - նշել է նա և հավելել, որ այդ ընդհանուր թվի մեջ պետք է ներառել նաև տեղական ոստիկանության աշխատակիցներին։
Հուլիսի վերջին Սեուտան բախվել է Մարոկկոյից եկող միգրանտների զանգվածային հոսքի։ Ավելի վաղ քաղաքի ղեկավար Խուան Խեսուս Վիվասը հայտարարել է, որ 24 ժամվա ընթացքում Սեուտա է մտել շուրջ 60 000 մարդ։
Սեուտան Աֆրիկայի հյուսիսային ափին՝ Մարոկկոյի հետ սահմանին գտնվող իսպանական ինքնավար քաղաք է։ Մելիլիայի հետ միասին այն ձևավորում է Եվրոպական միության և Աֆրիկայի միջև առկա միակ ցամաքային սահմանը և համարվում է դեպի ԵՄ անօրինական միգրացիայի հիմնական ուղիներից մեկը։