Աշխարհ

Կիևում ռուսական հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 33-ի, զոհվել է 9 մարդ

1 րոպեի ընթերցում

Կիևում ռուսական հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 33-ի, զոհվել է 9 մարդ

Կիևի նկատմամբ գիշերային հրթիռային և անօդաչու հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 33-ի, նրանց թվում չորս երեխա կա։ Զոհվել է ինը մարդ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը և Կիևի քաղաքային իշխանությունների թարմացված տվյալները, Ուկրաինայի մայրաքաղաքում վնասներ են արձանագրվել յոթ վարչական շրջաններում։

Հարվածների հետևանքով վնասվել են բնակելի և ոչ բնակելի շինություններ, ենթակառուցվածքային օբյեկտներ, դպրոց, ինչպես նաև Կիևում Լիտվայի դեսպանության շենքը։ Քաղաքի տարբեր հատվածներում հրդեհներ են բռնկվել։

Կիևի իշխանությունների տվյալներով՝ հարվածներից վնասվել է նաև «Կիևմեդսպեցտրանս» կազմակերպության տարածքը։ Հինգ շտապօգնության մեքենա ամբողջությամբ այրվել է, ևս 20 մասնագիտացված ավտոմեքենա զգալիորեն վնասվել է։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ հարձակման ընթացքում Ռուսաստանն արձակել է 35 հրթիռ, որոնցից 27-ը՝ բալիստիկ, ինչպես նաև 185 անօդաչու թռչող սարք։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում