Մերձավոր Արևելք

Իսրայելական հարվածներից Գազայում զոհվել է առնվազն 4 մարդ

1 րոպեի ընթերցում

Իսրայելական հարվածներից Գազայում զոհվել է առնվազն 4 մարդ

Գազայի հատվածի կենտրոնական և հյուսիսային շրջաններին օգոստոսի 1-ի գիշերը և առավոտյան հասցված իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին հայտնում են տեղի առողջապահական մարմինները։

Իսրայելի բանակը հայտնել է, որ թիրախավորված անձինք ՀԱՄԱՍ-ի զինյալներ էին՝ այլ մանրամասներ չներկայացնելով։

Դեյր ալ Բալահում մեկ այլ հարվածից ոչնչացվել է «Ալ Աքսայի նահատակների» հիվանդանոցին պատկանող դեղորայքի երկու պահեստ։ Եվս երկու պահեստ և հիվանդանոցի ամբուլատոր բաժանմունքը վնասվել են։ Պաղեստինյան կողմի տվյալներով՝ պահեստներում եղել են դիալիզի ենթարկվող հիվանդների բուժման և վիրակապման համար անհրաժեշտ պարագաներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում