Մոլդովայի վարչապետը մտադիր է պաշտոնից հեռանալ 2029 թվականին
1 րոպեի ընթերցում

Մոլդովայի վարչապետ Վասիլի Տոֆանը հայտարարել է, որ մտադիր է 2029 թվականի սեպտեմբերին հեռանալ պաշտոնից, ինչից հետո չի ծրագրում մնալ քաղաքական դաշտում:
«Ես այս պաշտոնը կզբաղեցնեմ մինչև 2029 թվականի սեպտեմբերը։ 2029-ի սեպտեմբերից հետո, եթե հասնեմ այդ հանգրվանին, կվերադառնամ բնականոն կյանքի։ Ես քաղաքական գործիչ չեմ և մտադրություն էլ չունեմ դառնալու»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Տոֆանը հայտարարել է մոլդովական TV8 հեռուստաալիքի եթերում։
Նրա խոսքով՝ եռամյա ժամանակահատվածը բավարար է երկրի տնտեսական վիճակը բարելավելու և մինչև 2028 թվականը ԵՄ-ին Մոլդովայի անդամակցության վերաբերյալ համաձայնագիր կնքելու համար։ Տոֆանը նաև կոչ է արել կառավարության անդամներին մի կողմ դնել քաղաքական հավակնությունները և կենտրոնանալ կոնկրետ խնդիրների լուծման վրա։