Կայացել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարին կից ձևավորված հասարակական խորհրդի առաջին նիստը

2 րոպեի ընթերցում

Կայացել է Հայաստանի շրջակա միջավայրի նախարարին կից ձևավորված հասարակական խորհրդի առաջին նիստը։ Շուրջ երեք տասնյակ անդամներից բաղկացած  խորհուրդը միավորում է շրջակա միջավայրի պահպանության հարցերով զբաղվող անհատների, բնապահպանական ու հասարակական կազմակերպությունների և նախաձեռնող խմբերի ներկայացուցիչների։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՇՄ նախարարությունից հայտնում են, որ նախարար Համբարձում Մաթևոսյանը նախքան նիստի մեկնարկը շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝  խորհրդի կազմում ընդգրկվելու համար՝ ընդգծելով, որ ոլորտի խնդիրները բոլորի համար առաջնահերթ են, և միայն համագործակցության միջոցով հնարավոր է գտնել ավելի արդյունավետ լուծումներ։

Այս հարթակի նպատակը բաց, մասնագիտական ու վստահելի համագործակցությունն է՝ պետության, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի, գիտական ու կրթական համայնքի և ակտիվ քաղաքացիների միջև։

Խորհրդին ներկայացվել է Կառավարության գործունեության հնգամյա միջոցառումների ծրագրով՝ տարվա ընթացքում նախարարության կողմից իրականացվելիք միջոցառումների համառոտ տեղեկատվությունը, ապա  անդրադարձ է կատարվել 2026 թվականին Հայաստանում կայանալիք COP17 համաժողովի նախապատրաստական գործընթացին, որն այս փուլում նախարարության օրակարգում առանցքային տեղ է զբաղեցնում։

Նիստը, սակայն, չի սահմանափակվել միայն օրակարգային հարցերով․ ծավալվել է ակտիվ հարցուպատասխան ոլորտի հիմնախնդիրների շուրջ։  Նախարարը պատասխանել է բարձրացված ու ներկաներին հուզող հարցերին՝ կարևորելով, որ հանդիպումներն այսուհետ լինեն կոնկրետ արդյունքներով ու առաջընթացով։

«Վստահ եմ՝ այս խորհրդի աշխատանքը կարող է դառնալ վստահության և արդյունավետության լավ օրինակ, որտեղ յուրաքանչյուր մասնակցի խոսքն իրական ազդեցություն ունի, իսկ առաջարկներն ու դիտարկումները նպաստում են ավելի հավասարակշռված որոշումների կայացմանը՝ հիմնված փաստերի, գիտության, փորձի և հանրային շահի վրա»-նիստի ավարտին նշել է նախարարը։

Հայերեն

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները