Ռուբիոն ակնկալում է Ժնևում արդյունավետ բանակցություններ Իրանի հետ

1 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է դիվանագիտական լուծումներ գտնել Իրանի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ պատասխանելով հարցին, թե արդյոք վերջ կտրվեն դիվանագիտական ջանքերին, եթե Ժնևում փետրվարի 26-ին կայանալիք բանակցություններն անհաջող լինեն։

«Չեմ կարծում, որ դիվանագիտությունը երբևէ կհանվի օրակարգից։ Նախագահը ցանկանում է դիվանագիտական ​​լուծումներ։ Նա նախընտրում է դրանք՝ ավելին, քան որևէ այլ բան»,- պետքարտուղարության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ասել է Ռուբիոն։ Նա հույս  է հայտնել, որ ժնևյան բանակցություններն արդյունավետ կլինեն։

«Մենք կքննարկենք հարցեր ոչ միայն միջուկային, այլև այլ թեմաների վերաբերյալ։ Սակայն եթե հնարավոր չլինի առաջընթաց գրանցել միջուկային ծրագրում, բարդ կլինի առաջընթաց գրանցել նաև բալիստիկ հրթիռների հարցում»,- նկատել է նա։

Հայերեն Русский

Նոյեմբերի 25-ի միջոցառումների անոնս

Ռուսաստանը որևէ լրացուցիչ արժեք չի տեսնում հակամարտության կարգավորման բանակցություններում եվրոպացիների մասնակցությունից. Պեսկով

2 միլիոն դրամ տուգանք՝ Արարատի մարզում առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համար

Հայաստանի և Ռումինիայի վարչապետները հանդես են գալիս հայտարարությամբ

Լոնդոնում առգրավել են գրեթե 900 կգ կոկաին նարնջի արկղերում

Լիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ  Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-24/11/26

Ասիական ինդեքսները նվազել են - 24/11/26

«Ձեզ հասանելի է վարկի գծով գերավճարի վերադարձ». IDBank-ը զգուշացնում է զեղծարարների նոր հնարքի մասին

Պուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչ