Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 225 միլիոն 416 հազար դրամը. ամփոփվել են Երևանի դատախազության 2025 թվականի աշխատանքները

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 24-ին ամփոփվել են Երևան քաղաքի դատախազության 2025 թվականի աշխատանքները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ դատախազությունը։

Ամփոփմանը մասնակցել են Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, Երևան քաղաքի դատախազության, վարչական շրջանների դատախազները, այլք:

Ռաֆայել Մանուկյանը ներկայացրել է Երևան քաղաքի դատախազության 2025 թվականի աշխատանքների մասին զեկուցագիրը՝ ի թիվս այլնի անդրադառնալով նախաձեռնված քրեական վարույթների վիճակագրությանը, դատարան հանձնված քրեական վարույթներին, դատարաններում ավարտված քրեական գործերին, պետությանը պատճառված վնասի վերականգնմանն ու պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում կատարված աշխատանքներին:

Ռաֆայել Մանուկյանի տեղեկացմամբ, 2025 թվականին Երևան քաղաքի դատախազների անմիջական հսկողության ներքո քննվել է 3790 քրեական վարույթ, որից 2238-ը նախաձեռնվել է հաշվետու տարում (2024 թվականին՝ 3546 քրեական վարույթ, որից 2113-ը նախաձեռնվել է 2024 թվականին):

2025 թվականին դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 154 քրեական վարույթ՝ 198 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 124 քրեական վարույթ՝ 128 անձի վերաբերյալ):

Դատարաններում ավարտվել է 97 քրեական գործ՝ 101 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 79 քրեական գործ՝ 79 անձի վերաբերյալ):

Երևան քաղաքի դատախազի խոսքով՝ 2025 թվականին պետությանը պատճառված վնասից քրեական վարույթներով վերականգնվել է 225 միլիոն 416 հազար դրամը:

Գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանը Երևան քաղաքի դատախազին հանձնարարել է ակտիվացնել պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում աշխատանքները:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում