Ռուսաստան

Պեսկովն ընդունել է, որ ՌԴ-ն չի հասել ռազմական գործողության բոլոր նպատակներին

2 րոպեի ընթերցում

Պեսկովն ընդունել է, որ ՌԴ-ն չի հասել ռազմական գործողության բոլոր նպատակներին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու այն հայտարարությունը, թե Ռուսաստանը չի հասել հատուկ գործողության նպատակներին։ Պեսկովն, ընդհանուր առմամբ, համաձայն է այս դրույթի հետ, բայց ընդգծել է, որ նպատակներից շատերն արդեն իրականացվել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Վեդոմոստի» պարբերականը:

Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների գլխավոր նպատակը նա ձևակերպել է որպես Դոնբասի բնակիչների անվտանգության ապահովում։

«Դրանցից (նպատակներից) շատերին հասել ենք։ Գլխավոր նպատակն այն մարդկանց անվտանգության ապահովումն է, որոնք ապրել և ապրում են Ուկրաինայի արևելքում, և որոնք իսկապես մահացու վտանգի մեջ են եղել։ Եվ դա գլխավորն է, - պարզաբանել է Պեսկովը։ - Բայց, այո, նպատակները դեռևս լիովին չեն իրականացվել, ուստի հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է»։

Մամուլի ասուլիսի ժամանակ Կրեմլի ներկայացուցիչը նաև հիշեցրել է, որ ռազմական գործողությունը սկսվել է որպես «հակազդեցություն կիևյան ռեժիմին», բայց հետագայում վերածվել է Մոսկվայի և արևմտյան երկրների միջև բախման։ Նա նշել է, որ ամենասկզբից Ռուսաստանը հույս է ունեցել հակամարտությունն ավարտել բանակցություններով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում