Նորվեգիան Կիևին կտրամադրի 8,8 միլիարդ դոլարի ռազմական և քաղաքացիական օգնության փաթեթ

2 րոպեի ընթերցում

Նորվեգիան 2026 թվականին Ուկրաինային տրամադրվող ընդհանուր 85 միլիարդ նորվեգական կրոնի (8,8 միլիարդ դոլար) օգնության փաթեթի շրջանակում  մոտ 12 միլիարդ նորվեգական կրոն (1,2 միլիարդ դոլար) կտրամադրի Ուկրաինայի համար անօդաչու թռչող սարքեր և ինքնավար համակարգեր ձեռք բերելու համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն, որն այցելել է Կիև՝ վերահաստատելու իր երկրի աջակցությունն Ուկրաինայի ազատության համար մղվող պայքարին։

«Նորվեգիայի կողմից Ուկրաինային տրամադրվող երկարաժամկետ աջակցությունը, որը տրամադրվում է Նանսենի աջակցության ծրագրի շրջանակներում, հավանության է արժանացել Ստորտինգի (խմբ.՝ խորհրդարանի) բոլոր կուսակցությունների կողմից։ Քանի որ Ուկրաինան այժմ մուտք է գործում լայնամասշտաբ պատերազմի հինգերորդ տարին, կենսականորեն կարևոր է, որ Ուկրաինան ստանա այն ռազմական աջակցությունը, որն անհրաժեշտ է իրեն պաշտպանությունը շարունակելու համար», - վարչապետի խոսքերը մեջբերում է կառավարության մամուլի ծառայությունը։

Նրա խոսքով՝ ընդհանուր 85 միլիարդ կրոնից 70 միլիարդ նորվեգական կրոն (7,3 միլիարդ դոլար) կտրամադրվի ռազմական աջակցության, այդ թվում՝ ԱԹՍ-ների ձեռքբերման, իսկ 15 ​​միլիարդը (1,5 միլիարդ դոլար)՝ քաղաքացիական աջակցության համար։

«Ուկրաինացիներն իրենք լավագույնս գիտեն, թե ինչի կարիք ունեն։ Ուկրաինայի իշխանությունների հետ սերտ խորհրդակցություններից հետո կառավարությունը որոշել է, թե ինչպիսին է լինելու Նորվեգիայի կողմից Ուկրաինային տրամադրվող 2026 թվականի ռազմական աջակցությունը։ Ֆինանսավորումը կօգտագործվի այն ոլորտներում, որտեղ այն առավելագույն ազդեցություն կունենա Ուկրաինայի համար», - ասել է Ստյորեն։

Ուկրաինային ինքնապաշտպանության պայքարում աջակցելու համար կառավարությունը որոշել է առաջնահերթություն տալ նաև ուկրաինական զորքերին մարզելու և զինելու ջանքերին։

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ