Եվրոպա

Դանիան Ուկրաինային 30 միլիոն դոլար մարդասիրական օգնություն է հատկացրել

1 րոպեի ընթերցում

Դանիան Ուկրաինային 30 միլիոն դոլար մարդասիրական օգնություն է հատկացրել

Դանիայի կառավարությունը որոշում է ընդունել Ուկրաինային հատկացնել 190 միլիոն կրոն (30 միլիոն դոլար)՝ որպես լրացուցիչ մարդասիրական օգնություն, հայտնել է Դանիայի արտաքին գործերի նախարարությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

Գերատեսչության ղեկավար Լարս Լյոկե Ռասմուսենի խոսքով՝ միջոցները թույլ կտան «հաղթահարել սուր հումանիտար իրավիճակը և ապահովել օգնություն երկարաժամկետ հեռանկարում»։ Միջոցները կուղարկվեն Դանիայի քաղաքացիական հասարակության օգնության կազմակերպությունների, Ուկրաինայում ՄԱԿ-ի Մարդասիրական հիմնադրամի, Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի վարչության, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով։

2022 թվականի փետրվարի 24-ին Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ռազմական գործողությունների ծավալումից ի վեր Դանիան Ուկրաինային է տրամադրել 205 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն և 11,19 միլիարդ դոլարի ռազմական օգնություն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում