Օմանի ԱԳ նախարարը հաստատել է Իրան-ԱՄՆ բանակցությունների անցկացման օրը

1 րոպեի ընթերցում

Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսայիդին հաստատել է, որ Իրան-ԱՄՆ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսվում է անցկացնել Ժնևում փետրվարի 26-ին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ալ-Բուսայիդին նշել է X միկրոբլոգի գրառման մեջ։

«Ուրախ եմ հաստատել, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները նախատեսված են Ժնևում այս հինգշաբթի՝ դրական ազդակով գործարքն ավարտին հասցնելու ուղղությամբ լրացուցիչ ջանքեր գործադրելու համար»,- նշել է նա գրառման մեջ։

Փետրվարի 22-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ հնարավոր է փետրվարի 26-ին Ժնևում բանակցություններ անցկացնի ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի վերաբերյալ։

ԱՄՆ-ն և Իրանն այս տարի արդեն անցկացրել են բանակցությունների երկու փուլ։

Իրանի և ԱՄՆ-ի միջև Օմանի միջնորդությամբ անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել Ժնևում փետրվարի 17-ին: Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման հասնելու մասին, դրանք կարող են ներառվել ապագա միջուկային համաձայնագրի նախագծում: Վաշինգտոնը հայտարարել է, որ խորհրդակցությունները լավ են անցել, սակայն Թեհրանը դեռևս պատրաստ չէ ընդունել Սպիտակ տան կողմից ուրվագծված մի շարք դիրքորոշումներ:

Հայերեն Русский

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան